ԵՄ-ն գազամատակարարման այլ աղբյուրներ է փնտրում ՌԴ-ին շրջանցելու համար |tert.am|

tert.am: Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք պետք է պատրաստ լինենք այն դեպքի համար, եթե դիվանագիտությունն անհաջողության մատնվի: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ աշխատանքը գործընկերների հետ, որոնցից են ԱՄՆ-ն, Կատարը և Ադրբեջանը, այն դեպքում, երբ Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասվում է Բորելի հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև