Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:

«Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:

Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը»,-ասված է կայքի հրապարակման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով