Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ |tert.am|

tert.am: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները համաձայնել են Սենատի առաջարկած ուղղման հետ, որը վերացնում է արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չորեքշաբթի ստորին պալատի լիագումար նիստում պատգամավորները համաձայնել են այս փոփոխությանը, այժմ օրենքը համարվում է ընդունված և ուղարկվում է հանրապետության նախագահին ստորագրության։

Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է գրեթե 30 տարի, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից 2019 թվականի մարտի 20-ին, սակայն այնուհետև պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխող Նուր Օթան կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև