Արցախից պաշտոնական հրավեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին |1lurer.am|

1lurer.am: Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին: Նման որոշում է կայացվել խորհրդարանի նիստի ընթացքում:

Պատգամավորներն արձանագրել են, որ Ստեփանակերտը եռանախագահների այցին սպասում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից:

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այցը մինչև օրս չի կայացել, քանի որ դրան խոչընդոտում է պաշտոնական Բաքուն:

Արթուր Թովմասյան, Արցախի ԱԺ նախագահ – Արցախում հնարավոր է խաղաղություն միայն ու միայն այն դեպքում, երբ Արցախի հարցը քաղաքական լուծում կստանա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով