ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է El País թերթում հրապարակված փաստաթղթերի վավերականությունը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատում է, որ իսպանական El País թերթում հրապարակված փաստաթղթերն իսկապես Վաշինգտոնի գրավոր պատասխանն են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք չենք հրապարակել այդ փաստաթղթերը, սակայն այժմ կարող ենք հաստատել այն, ինչ միշտ ասել ենք: Մենք միասնական ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ և կողմ ենք բաց ու կառուցողական դիվանագիտական ջանքերին»,- նշել է Փրայսը։

Պենտագոնը նույնպես հաստատել է հրապարակված փաստաթղթերի վավերականությունը։ «Այդ նյութերը մենք չենք հրապարակել»,- ասել է կառույցի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները վճռական են Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության հարցերը փոխադարձության սկզբունքով լուծելու հարցում։

Նախօրեին իսպանական թերթը փաստաթղթեր էր հրապարակել, որոնք պարունակում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկելու Եվրոպայում անվտանգության հարցերը, սակայն համաձայն չեն Մոսկվայի հիմնական պահանջների հետ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով