«Այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու». Զախարովան՝ Լաչինի միջանցքին այլընտրանք համարվող կամրջի վերանորոգման մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կամրջի վերանորոգման աշխատանքներին, որն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պետք է այլընտրանքային ճանապարհ դառնա Լաչինի միջանցքին:

«Ներկա պահին այդ հարցով տեղեկություն չունեմ: Ես տեսել եմ լուրերը, այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու: Հենց տեղեկություններ ունենանք, կկիսվեմ դրանցով»,- մեկնաբանել է Զախարովան՝ պատասխանելով կամրջի վերանորոգման աշխատանքներին ռուսական կողմի ներգրավվածության և դրա նշանակության մասին հարցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով