2022-02-05-adc23e0c-ff96-41ed-b0f4-48d5bb3c9c43.jpg

Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել  են կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Էրդողանը՝ նշելով, որ վարակվել են վիրուսի օմիկրոն շտամով և հիվանդությունն իրենց մոտ թեթև է ընթանում:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ տանից շարունակում է աշխատանքը հեռավար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն