Պատերազմի օրերին տեղահանվածներին ապաստան տրամադրած հյուրանոցատերը մեծ գումար է հափշտակել

ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը:

Նա կեղծ տվյալներ է ներկայացրել Արցախի տեղահանված բնակիչներին ապաստան տալու ծախսերի փաստաթղթերում, որը ներկայացրել էր ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Արցախի քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Արցախի Հանրապետության բնակավայրերից տեղահանված բնակչությանը իրեն պատկանող ԱՁ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորելու տեսքով ծառայությունների մատուցման համար ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կազմելով կեղծ պաշտոնական փաստաթղթեր պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.740.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով նույն գումարի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն