2022-02-08-ca7572cf-ba3d-4bcd-9a13-a8202681f4e1.jpg

Հանրային քննարկման է դրված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագիծը

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, միաժամանակ, 2018-2019 թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ:

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ( https://www.e-draft.am/projects/3964 ) հանրային քննարկման է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն