ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկում Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության պատվիրակությունը մեկնում է Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների տեխնիկական համակարգումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ քննարկել այն «հետևանքները, որոնց կբախվի Մոսկվան ագրեսիայի դեպքում»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա և Գերմանիա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն