Երեկ հայրենադարձված գերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել |factor.am|

factor.am: Երեկ Հայաստան վերադարձած ռազմագերիներին առնչվող քրեական գործ չի հարուցվել։ Նրանցից 6-ը երեկ վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ նրանց հետագա ծառայության հետ կապված հարցը լուծելու համար․ այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երեկ 8 հայ ռազմագերիներ էին վերադարձել հայրենիք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն