Պեսկովն արձագանքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին Քալընի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռևս պարզ չեն, դրանք կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, նման այց նախատեսված է, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են, որ այն տեղի կունենա, երբ թույլ տան ղեկավարների ժամանակացույցերն ու համաճարակաբանական իրավիճակը»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը նշել էր, որ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նա հավելել էր, որ թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վլադիմիր Պուտինի համաձայնության դեպքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն