2022-02-09-189a2e5e-e054-4034-8097-f7c1f1ff71b3.jpg

ՌԴ-ից Մյունխենի անվտանգության համաժողովին պաշտոնական մասնակցություն չի լինի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից պաշտոնական դեմքեր չեն մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին ավելի շատ ձևափոխվել է «տրանսատլանտյան համաժողովի»՝ կորցնելով ներառականությունն ու օբյեկտիվությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այս տարի մասնակցել համաժողովին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն