2022-02-09-dca7c68b-0734-4add-adb5-809510811283.jpg

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը և Լավրովը կբանակցեն Ուկրաինայի հարցերի շուրջ |armtimes.com|

armtimes.com: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար էլիզաբեթ Թրասը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար:

Այս մասին գրված է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան Twitter-ի էջում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր հինգշաբթի օրը կայանալիք բանակցությունների մասին՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մտադիր է բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների վիճակը, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն