Ուկրաինային զենքի մատակարարումը նպատակ ունի զսպել Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա |armenpress.am|

armenpress.am: Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Տեսնում եք, որ շարունակում են ինքնաթիռներ գալ՝ աջակցելով զինված ուժերին, բերելով զենք ու ռազմական սարքավորումներ: Մի շարք երկրներ այս պահին քննարկում են զինված ուժերին, անվտանգության ու պաշտպանական սեկտորին նման աջակցություն տրամադրելու որոշումը: Մենք այս ամենն անում ենք Ռուսաստանին զսպելու նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կուլեբան: Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի «գործողությունների բազային սցենարը ստիպելն է Ռուսաստանին նվազեցնելու լարվածությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով