Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը|armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել է գլխավոր քարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է կոչ անել Ռուսաստանին առաջ շարժվել երկխոսության և խաղաղ լուծման որոնման ճանապարհով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով