Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով|armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտգործնախարարությունը  նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է ԱԳՆ, ում խստորեն բողոքել են երեկ Դնեպրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ քաղաքապետի որոշմամբ Բելառուսի պետական դրոշը փոխարինվել է այլ խորհրդանիշով»,-ասված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ դիվանագետին զգուշացրել են, որ հանդիպմանը հնչեցված պահանջները չկատարելու դեպքում բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հետագա համաչափ քայլեր ձեռնարկել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով