Սեփական դիմումի համաձայն դադարեցրել եմ լիազորություններս. Գևորգ Սիմոնյան

Գևորգ Սիմոնյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի լիազորությունները: Այս մասին Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն դադարեցրել եմ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի իմ լիազորությունները:

Ամփոփելով առողջապահության նախարարությունում աշխատանքային գործունեությունս` առաջնահերթ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին. թիմ, որը քրտնաջան և անտրտունջ աշխատում է Հայաստանում առողջապահական համակարգի կայուն ու համաչափ զարգացման, որակյալ ու մատչելի բուժօգնություն և բուժսպասարկում ապահովելու համար, ինչպես նաև բազմաթիվ աննախադեպ ծրագրերի ու գաղափարների իրագործման համար։

Չեմ ցանկանում շատ խոսել անցած տարիների ձեռբերումների ու դժվարությունների մասին։ Թիմի աշխատանքի շոշափելի արդյունքները տեսանելի են ու կշարունակեն լինել հետագայում, երբ Հայաստանը կունենա վերակառուցված և առավել բարեփոխված առողջապահություն։

Ի սրտե հաջողություններ եմ մաղթում արդեն նախկին, բայց իմ շատ սիրելի թիմին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով