Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ, Գյումրի-Քեթի, Մաստարա-Լանջիկ, Գյումրի-Բավրա, Գյումրի-Մարմարաշեն և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, «Մեղրու սար» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: