Ջո Բայդենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անպահաղ լքել Ուկրաինան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ վկայակոչելով ռուսական կողմի հետ ռազմական գործողությունների սպառնալիքների աճը։

Այս մասին հայտնում է BBC-ն:

Բայդենն ասել է, որ զորքեր չի ուղարկի ամերիկացիներին փրկելու համար, եթե ռազմական բախում սկսվի։

Նա զգուշացրել է, որ տարածաշրջանում ամեն ինչ կարող է արագ զարգանալ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Եվրոպան բախվել է վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ անվտանգության ճգնաժամին՝ Ուկրաինիայի և Ռուսաստանի միջև այդ լարվածության ֆոնին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով