ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ զրույցում վերահաստատել է իրենց աջակցությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնել է պետդեպի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային: «Պետքարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած ագրեսիա կհանգեցնի արագ, լուրջ և դաշնակիցների հետ համատեղ պատասխան գործողությունների»,- նշվում է հայտարարության մեջ:

Բլինկենը տեղեկացրել է ուկրաինացի գործընկերոջը «գլոբալ ջանքերի մասին՝ ուղղված լարվածության թուլացմանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն