2022-02-12-c373918d-a58e-4102-b0a5-fef4e50ed020.jpg

Բլինկենը հեռախոսազրույց կունենա Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ  շաբաթ օրը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

«[Ես նախատեսում եմ] ընդգծել [դաշնակիցների] միասնությունն ու որոշումը/տեսակետը, երբ  խոսեմ պարոն Լավրովի հետ այսօր ուշ երեկոյան», – ասել է Բլինկենը Խաղաղ օվկիանոսի կղզիների ղեկավարների հետ առցանց կոնֆերանսից հետո:

Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 1-ին։  Խոսակցությունը, ըստ Պետդեպարտամենտի, ստացվել է պրոֆեսիոնալ և բավականին անկեղծ, բանակցությունների արդյունքում կողմերը չեն պայմանավորվել նոր շփման ժամկետների շուրջ։  ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին ագրեսիվ հռետորաբանություն պարտադրելու և Ուկրաինային զենք մատակարարելու փոխարեն Կիևին ստիպել կատարել մինսկյան պայմանավորվածությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն