Շվեյցարիան կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն: Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում:

«Խորհուրդ չի տրվում այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերով, որոնք հրատապ բնույթ չունեն: Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այցելել այդ երկրի որոշ շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հայտնել են, որ այս ամենը բխում է դիվանագիտական գերատեսչության կողմից իրադրության վերլուծության արդյունքներից:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով