2022-02-12-a4d3420a-54ec-46e9-a7d9-ad57d323ccaf.jpg

Բելառուսի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել համաշխարհային տեղեկատվական դաշտի ծանրաբեռնվածությանը ոչ հավաստի տեղեկատվությամբ ու ապատեղեկատվությամբ, այդ թվում և բացահայտ ֆեյքերով՝ կապված Բելառուսի տարածքից Ուկրաինա հարձակվելու ծրագրերի հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև թուրք-բելառուսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում և առևտրատնտեսական և նորարարական փոխգործակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն