Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Բայրամովն իր վրացի գործընկերոջը հարցրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին։

Զալկալիանին պատասխանել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով