2022-02-14-26253999-f4d1-4748-9912-a05617aeddeb.jpeg

ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Կազմակերպվել են մեթոդական և գործնական պարապմունքներ, քննարկվել անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, առաջնային լուծում պահանջող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն