Բայդենը և Ջոնսոնը համամիտ են՝ Ուկրաինայի հարցում բանակցությունները մնում են առաջնահերթություն |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը կարծում են, որ Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են «գլխավոր առաջնահերթություն»։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ կայացած հեռախոսազրույցում համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված «վճռորոշ պատուհան է մնում դիվանագիտության համար», հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գրասենյակը։

Ուկրաինական ճգնաժամի շուրջ այս քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների զգուշացումից հետո, թե ռուսական ներխուժումը կարող է տեղի ունենալ մի քանի օրից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով