Դեսպան Մակունցն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ քննարկել է ԱՄՆ-ում հայկական ժառանգության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 10-ին Նյու Յորք կատարած կարճատև այցի ընթացքում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայրապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը, ԱՄՆ-ում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հնարավոր և պատշաճ ներկայացման վերաբերյալ հարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով