Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը «հույս է հայտնել», որ առաջիկայում Արայիկ Հարությունյանը կձերբակալվի |factor.am|

factor.am: Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական բաժնի ղեկավար Նեմաթ Ավազովը «հույս է հայտնել», որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կձերբակալվի ու քննությանը կհանձնվի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Քննչական գործողությունները շարունակվում են»,- ասել է Ավազովը։

Ադրբեջանը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել, սակայն սրան որևէ այլ քայլ չի հաջորդել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն