factor.am: Ադրբեջանն արտասահմանցիների հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի գրավյալ տարածքներ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ այցին մասնակցում են 21 երկրի ճանապարհորդների պատվիրակություններ։
Նրանք այցելելու են Վարանդա, Շուշի, Ակնա, Քարվաճառ, Կուբաթլու և Կովսական։ Ճանապարհորդների խումբն արդեն եղել է հայկական գրավյալ Շուշիում։ Լրատվամիջոցները չեն հայտնում, թե կոնկրետ որ երկրներից և քանի ճանապարհորդի այց է կազմակերպվել Արցախ։
Արտասահմանցիների հետ հրապարակված հարցազրույցները, սակայն, ցույց են տալիս, որ Արցախ են այցելել ճանապարհորդներ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Դանիայից։ Հավելենք, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար տարբեր երկրների լրագրողների, փորձագետների այցեր է կազմակերպում Արցախի գրավյալ տարածքներ՝ իր քարոզչական թեզերը տարածելու համար։