2022-02-16-635281a3-f9d1-45b1-8a0d-1fd3617dd7c2.jpg

Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր և մարտական հենակետեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

«ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Այնուհետև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ծառայության կազմակերպման վերաբերյալ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն