2022-02-17-99c96c33-4ea1-45f6-b97d-53c2744a34e0.jpg

Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։

Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն