Կառավարությունն «Արարատ» սննդի կոմբինատնին ազատել է 1,4 մլրդ դրամի մաքսատուրքից |hetq.am|

hetq.am: «Արարատ» սննդի կոմբինատը կազատվի 1,4 մլրդ դրամի մաքսատուրքից։ Կառավարությունը որոշումն ընդունեց փետրվարի 17-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Հիշեցնենք, որ «Արարատ» սննդի կոմբինատը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանին։ Վերջինս նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ է։

Ըստ գործադիրի հիմնավորման՝ «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար:  Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 22 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար և 464 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 14․3 մլրդ դրամ է: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․4 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն