Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում։

Շինարարական աշխատանքները ներառում են կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում:

Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ թվով 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից  ձեռք է բերվել թվով 211 նոր քաղաքային ավտոբուսներ։ 

 Հավաքակայանը զբաղեցնելու է 12 հա տարածք, նախատեսված է լինելու 400 ավտոբուսի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն