Գործադիրը հավանություն տվեց ՀՀ-ի ու Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը: Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի օրակարգում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Համաձայնագրի վավերացումը համարում է նպատակահարմար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն