Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց |news.am|

news.am: Արցախի ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 18-ի արտահերթ նիստը, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, ուղիղ եթեր չհեռարձակվեց:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, որ բոլոր 5 խմբակցություններն այս հարցում ունեն կոնսենսուս: Նրա խոսքով եթե 5 խմբակցություններից մեկը դեմ լիներ, ապա ուղիղ հեռարձակումը ապահովվելու էր:

Դրանից հետո ուղիղ եթերն անջատվեց եւ միացավ միայն օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։ Իսկ երկրորդ հարցը ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունն էր՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցոթյամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն