ԱՄՆ-ն պետք է անի ավելին՝ կանգնելու համար հայերի կողքին և դադարեցնի օգնության տրամադրումն Ադրբեջանին. կոնգրեսական |factor.am|

factor.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ջոշ Գոթհայմերը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ը պետք է անի ավելին՝ կանգնելու հայերի կողքին, այդ թվում և ընդլայնելով Արցախից տարհանվածների աջակցությունը և դադարեցնելու օգնության տրամադրումն Ադրբեջանին:

«Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: Նրանք պատմությունները լսելուց և նրանց երեխաներին հանդիպելուց հետո ակնհայտ է, որ պետք է անենք ավելին՝ ճանաչելու տեղի ունեցած կոտորածներն ու պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն