Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են համընդհանուր մոբիլիզացիա |hetq.am|

hetq.am: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Ստորագրված հրամանի մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ 

«Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք ունակ են իրենց ձեռքում զենք բռնել, կանգնել իրենց ընտանիքների, երեխաների, կանանց, մայրերի պաշտպանությանը։ Համատեղ ջանքերով մենք կհասնենք ցանկանալի և մեր բոլորի համար անհրաժեշտ հաղթանակին»,- հայտարարել է Պուշիլինը։ 

Համանման որոշում է ընդունել նաև Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա ևս արգելել է ինքնահռչակ հանրապետության տարածքից դուրս գալ 18-55 տարեկան տղամարդկանց։ Բացի այդ, նա պետական մարմիններին թույլատրել է ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից «վերցնել տրանսպորտն ու գույքը՝ պաշտպանության կարիքների նպատակով»։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով