Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է․ ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․ 
 
«Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով, երբ կրկին Արցախի գլխին կախվեց ֆիզիկական գոյության վտանգը, սակայն մեր վճռականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք որոշ չափով կայունացնել իրավիճակը և շարունակել ընտրված դժվարին ճանապարհը:
 
Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում:
 
Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:
Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով