Արցախում հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայողի առողջական վիճակը բավարար է. ՊԲ |news.am|

news.am: Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի կրակոցից փետրվարի 15-ին հրազենային գնդակային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության բանակից։

ՊԲ-ից հայտնեցին նաեւ, որ զինծառայողը հետվիրահատական բուժում է անցնում։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն