Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հերթական հացադուլն է հայտարարել |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 21-ին հերթական հացադուլն է հայտարարել բանտում վատ բուժման պատճառով։

«Ինձ նպատակաուղղված ցանկանում են հաշմանդամ դարձնել: Վրացական իշխանությունները ցանկանում են, որ ես մեռնեմ։ Չի հաջողվի։ Եթե ​​հարկ լինի, ես կմեռնեմ գլուխս բարձր։ Այսօրվանից անժամկետ հացադուլ եմ հայտարարում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։ 

Փետրվարի սկզբին Սաակաշվիլին դատական ​​նիստի ժամանակ բողոքել էր իր առողջության վատթարացումից և պահանջել էր թույլ տալ անձնական բժշկին այցելել իրեն։ Ինչպես նշել է նախկին նախագահը, վրացի բժիշկներին թույլ չեն տալիս այցելել իրեն։

Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, երբ երկիր վերադարձավ ՏԻՄ ընտրությունների նախօրեին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու համար։

Ձերբակալման օրը Սաակաշվիլին, ի նշան բողոքի, հացադուլ հայտարարեց այնքան ժամանակ, քանի դեռ իրեն և իր համախոհներին չեն ազատել։ Նոյեմբերի 19-ին Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշեց նախկին նախագահին բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։ Հաջորդ օրը Սաակաշվիլին դադարեցրեց հացադուլը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով