Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում. օրակարգում Ուկրաինան ու Ռուսաստանն են |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այդ մասին, The New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ 

«Նախագահ Բայդենն այսօր հանդիպում է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։ Վերջինիս տվյալներով՝ հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ NBC-ն չի մանրամասնել, թե ինչ առիթով է հրավիրվել արտահերթ հանդիպումը։ 

Սպիտակ տանը դեռևս չեն պատասխանել TACC պարբերականի թղթակցի հարցին՝ հաստատելու հանդիպման անցկացումը։ Երկուշաբթի օրն ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը, որը դաշնային տոն է, իսկ այդ օրը կառավարությունը չի աշխատում։ 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով