Վարչապետը երաշխավորում է՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է: Փաշինյանը նման կարծիք է հայտնել ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Անցած տարի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները մեր պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրություններն են, որի պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում: Սկսած 1995 թվականից, եթե անկեղծ լինենք, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մենք մեկ տարի առաջ մենք որևէ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ կա արդյոք ռեալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այո, իհարկե կա»։

Հարցին, թե ինչպես է նրանց հետ շփվում, Փաշինյանը պատասխանել է. «Մենք նրանց հետ նորմալ շփվում ենք: Մենք երբեմն բուռն բանավեճեր ենք ունենում, բայց դա նորմալ է ժողովրդավարական երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում: Հիմա Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն