Ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա. Փաշինյան |news.am|

news.am: Ես կարծում եմ, որ ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ դա կապված չէ Հայաստանի հետ, դա կապված է ԵՏՄ-ի հետ, մենք չէ՞ որ ընդհանուր շուկա ունենք, իսկ ապրանքների ինքնարժեքի կառուցվածքում շատ մեծ տեղ են զբաղեցնում էներգառեսուրսները։

Մենք պետք է այնպես անենք, որպեսզի էներգակիրների գները Հայաստանում չունենան բացասական ազդեցություն ապրանքների ինքնարժեքի վրա, որպեսզի ապրանքների ինքնարժեքը Հայաստանում հավասար լինի ՌԴ-ում եւ ԵՏՄ մյուս երկրներում ապրանքների ինքնարժեքին»։

Լրագրողի նկատառմանը, թե Մոսկվայում կցանկանային, որպեսզի ռեստորաններում գները լինեին նույնքան ցածր, որքան Հայաստանում, Փաշինյանն ասել է. «Եկեք, համեցեք։ Հիմա ռուս շատ զբոսաշրջիկներ կան Հայաստանում, եւ նրանք շատ լավ են զգում Երեւանում։ Երբ ես փողոցում հանդիպում եմ ռուս զբոսաշրջիկների, միշտ հարցնում եմ՝ ինչպես են զգում իրենց Երեւանում, եւ նրանք միշտ ասում են, որ շատ լավ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն