Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։ Քիչ անց Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք։ ՀՀ վարչապետին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Դոնալդ Տուսկի անունից Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ կտրվի պաշտոնական ընթրիք ։ Ողջույնի խոսքով հանդես կգան Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք կուղղեն Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն։

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան։ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն