Վարչապետը հաջողված համարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված և արդյունավետ համարեց «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մեր այս մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարևոր է այս քննարկումը, որովհետև սա մտագրոհի ազդեցություն ունի, և մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։

Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարևոր են, և հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգևորվեն»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն