Մոսկվան Դոնբասում ռուսական ռազմաբազաների տեղակայման պլաններ չունի․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրերը թույլ են տալիս Դոնբասում ռուսական ռազմաբազաներ տեղակայել, սակայն Մոսկվան նման բան դեռևս չի նախատեսում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «Իզվեստիա»-ն։

«Որևէ բազայի մասին խոսք չի գնացել, անհրաժեշտության դեպքում կարվի ամենը, ինչ պետք է»,- ասել է Ռուդենկոն։ Նա, միաժամանակ, հավելել է, որ ՌԴ-ի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների միջև նախօրեին ստորագրված պայմանագրերը թույլ են տալիս ռուսական զորքեր տեղակայել Դոնբասում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով