Երևանի քաղաքապետարանը հրապարակել է համար 28 և 35 երթուղիների ուղեգծերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 28 և 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
 
Համար 28 երթուղի
 
ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ – ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ
 
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված – Մինսկի – Միկոյան – Մուրադյան փողոցներ – Գայի պողոտա – Ռուբինյանց – Պ. Սևակի փողոցներ – Ազատության – Կոմիտասի պողոտաներ – Կիևյան – Հալաբյան – Արզումանյան – Շինարարների – Աբելյան – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Մազմանյան փողոցներ – Սիլիկյան նոր խճուղի – Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փողոց – Աշտարակի խճուղի – Հույսի ավան (վերջնականգառ):
 
Հետադարձը` Աշտարակի խճուղի – Չաուշի փողոց – Նազարբեկյան թաղամաս – Սիլիկյան նոր խճուղի – Մազմանյան փողոց, այնուհետև նույն ուղեգծով:
 
Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:
 
Համար 35 երթուղի
 
ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ
 
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված – Գյուլիքեխվյան – Գալշոյան – Միկոյան – Բ. Մուրադյան փողոցներ – Գայի – Մյասնիկյան պողոտաներ – Աբովյան պուրակ – Աբովյան – Մոսկովյան փողոցներ – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պողոտաներ – Կիևյան – Լենինգրադյան – Սեբաստիայի – Րաֆֆու – Զորավար Անդրանիկի – Օհանովի – Շերամի – Ա. Բաբաջանյան փողոցներ (վերջնականգառ):
 
Հետադարձը՝ նույն ուղեգծով։
 
May be an image of map and text

Возможно, это изображение (карта и текст)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն