2022-02-23-164fa45f-262b-4320-a5aa-dd04d8e131a4.jpg

Շուշիի հռչակագիրը դատապարտող օրակարգով ԱԺ արտահերթ նիստը տեղի չունեցավ |hetq.am|

hetq.am: Ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին գրանցվել է 29 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր է, որ նիստին գրանցվի առնվազն 54 պատգամավոր:

ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվեն, սակայն ոչ ավելի քան չորս ժամում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության տեքստը չէր ստացել նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, և ենթադրելի էր, որ իշխանական պատգամավորները նման օրակարգով հրավիրված արտահերթ նիստին չեն մասնակցի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն