Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ գրանցվել է 31 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ եւ նիստը համարվել է չկայացած:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև